Tert.am-ը գրում է.
Հայաստանի ռազմարդյունաբերական զարգացման ծրագիրն իրատեսական է, զենքի արտադրության մասով ևս  նշած է այն տեսակների արտադրության զարգացումը, որի պոտենցիալը մենք ունենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով Հայաստանի ռազմարդյունաբերական զարգացման ծրագրին,  որը կառավարության կողմից նախորդ շաբաթ հավակնության է արժանացել: Այն բխում նախագահի կողմից 2017թ. հունվարին ստորագրված Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունից:
 «Խոսքը չի գնում ծանր տեխնիկայի կամ  ինքնաթիռի մասին, այստեղ խոսքն այն միջոցների մասին է, որի արտադրությունը հնարավոր է իրականացնել Հայաստանում:  Ծրագրում շատ ճիշտ դրված է, թե մենք ինչ պիտի արտադրենք ՝ թեթև զենք, հրաձգային միջոցներ, անօդաչու սարքեր, ռադիոլոկացիոն կայաններ, ռադիոէլկտրոնային միջոցներ, կապի միջոցներ, կապի հակազդման, փակման  միջոցներ: Մենք դեռ 91թ-ից այս ուղղությամբ աշխատել ենք, ունենք որոշակի հաջողություններ, այս ծրագիրը կնպաստի, որպեսզի զարգացանենք այն՝ ապահովելով բանակի մարտունակությունը»,- շեշտեց նա:
 Նախկին պաշտպանության նախարարի խոսքով՝ զենքի արտադրության մեջ պետք է հաշվի առնել, որ բանակի կարիքները կարճ ժամանակում հոգալուց հետո անհրաժեշտ է նաև մի մասը վաճառել, իսկ զենքի շուկան զարգացած, մրցունակ շուկա է, որտեղ հիմնական խաղացողներ են ԱՄՆ, ՌԴ-ն , Իսրայելը, Չինաստանը, որոնք ունեն լայնածավալ տնտեսական և գիտական պոտենցիալ,  ուստի մենք ևս պետք է աշխատենք ՏՏ ոլորտի և գիտության զարգացման ուղղությամբ:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից սպառազինության մրցավազքին՝ Վաղարշակ Հարությունյանն ասած, որ զենքի  քանակը դեռևս չի խոսում  հակառակորդի մարտունակության մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել