Newmag-ը գրում է.
 Վարշավան որոշում է կայացրել իր երկրում վերջնականապես վերացնել Սովետական հետքը: Մոտ 500 արձաններ ու արձանախմբեր, որոնք նվիրված են Երկրորդ Համաշխարհային պատերազմում հաղթանակած Սովետական զինվորի հիշատակին, կապամոնտաժվեն ու կուղարկվեն ձուլարան: Որոշումն ամրագրվել է օրենքով ու ընդունվել Լեհաստանի խորհրդարանի պատգամավորների ձայների մեծամասնությամբ՝ 408 կողմ: Դեմ է եղել 7 պատգամավոր, 15-ը ձեռնպահ են:

Առաջարկը խորհրդարան էր մտել 2 ամիս առաջ՝ ամրագրվելու մեկ այլ օրենքում, որն ընդունվել էր 1 տարի առաջ.2016-ին ապրիլին լեհ խորհրդարանականները նույն ոգևորությամբ օրենք ընդունեցին՝ ըստ որի, երկրի տարածում արգելվում էր կոմունիզմի կամ տոտալիտար այլ համակարգի պրոպագանդան:  Օրենքը պահանջում էր փոխել այն փողոցների, հրապարակների ու կամուրջների անունները, որոնք հիշեցնում են սովետական ժամանակաշրջանը: Օրենքի ա՛յս լրացումը վերաբերվում է հու  շարձաններին: Օրենքն ուժի մեջ կմտնի 3 ամսից, բոլոր հուշարձանները կհանվեն 1 տարվա ընթացում: Ապամոնտաժման աշխատանքների համար լեհական կառավարությունը կհատկացնի 3 մլն. զլոտ (մոտ 1 մլն. դոլար):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել