Armtimes.com-ը գրում է.
Ադրբեջանում Չեխիայի դեսպանն ԱԳՆ կհրավիրվի Հայաստանում Չեխիայի դեսպանի հայտարարությունների հարցով: Պետր Միկիսկան Երևանում խոսել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության մասին և մեղադրել է Ադրբեջանին Եվրախորհրդարանի պատգամավորների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու որոշման համար, Ադրբեջանի ԱԳՆ-ին հղումով գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: 
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևն ասել է, որ Չեխիայում Ադրբեջանի դեսպանատունը ևս պատրաստվում է դիմել ԱԳՆ-ին՝ պարզելու, թե արդյոք դեսպանը նման հայտարարություններ է արել: «Եթե Չեխիայի դեսպանը նման հայտարարություններ է արել, ապա դա հակասում է միջազգային օրենքներին, նորմերին և սկզբունքներին, քանի որ չեխ դեսպանի հայտարարությունները քաղաքականացնում են իրավաբանական հարցեր, որոնք հանցագործության հանցակազմում են», ասել է Հաջիևը: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել