Life.tert.am-ը գրում է.
 Երիտասարդ դերասանուհի Աննա Սարգսյանն այսօր նշում է 16–ամյակը։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ոգևորությամբ պատմեց, որ օրը սկսվել է մեծ անակնկալով։
 «Օրս անակնկալներով լի սկսվեց։ Կեսգիշերին ընկերներս եկել էին մեր տուն։ Անգամ չեմ զգացել, թե ինչպես են հայտնվել մեր տան պատշգամբում։ Իմ սենյակում էի, ձայներ լսեցի, երբ իջա ներքև, շատ անսպասելի էր տեսնել բոլոր ընկերներիս։ Հավաքվել էին այն ընկերներս, որոնք իրար չէին ճանաչում։ Նախապես կապվել էին իրար հետ և որոշել, որ պետք է միասին գան մեր տուն։ Շատ շնորհակալ եմ իրենց և շատ զգացված եմ նման վերաբերմունքի համար»,– պատմեց Աննան։
 Դերասանուհին նկատեց, որ այս տարի նշում է իր կյանքի ամենատպավորիչ ծննդյան օրը։ Իր կյանքի երջանիկ օրերից մեկը հենց այսօր է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել