Համեմատության համար ասեմ, որ 2012 թվականին՝ ընդամենը 5 տարի առաջ (հլը 5 տարի հետ նայեք, ոնց անցավ), Youtube-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Էրիկ Մեյերսոնը ներկայացրել էր հետազոտություն, ըստ որի՝ ԱՄՍԱԿԱՆ 4 միլիարդ ժամ դիտում էր լինում Youtube-ում։ Այսինքն՝ 5 տարվա մեջ 7,5 անգամ ավելի շատ ժամ են ծախսում մարդիկ Youtube-ում:

Մեկ այլ համեմատության համար ասեմ, որ եթե դուք նստեք ու նայեք Youtube 1 միլիարդ ժամ, ապա ձեզանից կպահանջվի 114079 տարի։ Մի հատ էլ համեմատություն։ ՀՀ բնակչությունը, պաշտոնական տվյալների համաձայն, մոտավորապես 3 միլիոնա։ Մենք պետքա ամբողջ բնակչությունով մոտավորապես 13 օր 24 ժամ աշխատենք, որ լրանա 1 միլիարդ ժամ։

2014 թվականին ԱՄՆ բնակչությունը մոտավորապես 319 միլիոն է եղել։ 1 միլիարդ ժամ «հաղթահարելու» համար ԱՄՆ քաղաքացիները պետք է միևնույն ժամին գնան կինոթատրոն ու յուրաքանչյուրը պետք է նայի 3 ժամանոց ֆիլմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել