Yerkir.am-ը գրում է.
Թուրքիայի  Մարմարիս շրջանում  բերման է ենթարկվել  ոմն Դ. Յըլմազը:

Ըստ «Anadolu» լրատվական գործակալության՝ նա կասկածվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Փայիփ Էրդողանին վիրավորանք հասցնելու մեջ: Նրան տեղափոխել են դատարան, որն էլ կալանավորման որոշում է կայացրել:

Քաղաքացու հասցրած վիրավորանքի մասին ոչ մի տեղեկություն չկա, սակայն նշվում է, որ  ավելի վաղ  նշյալ անձը Էրդողանին վիրավորելու մեղադրանքով դատապարտվել էր 3 ամսվա ազատազրկման: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել