Լիոնել Անդրես «Լեո» Մեսսի (իսպ.՝ Lionel Andres Messi, հունիսի 24, 1987, Ռոսարիո)՝ արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող, իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի խաղացող։ Լիոնել Մեսսին համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը, նրան հաճախ համեմատում են Դիեգո Մարադոնայի հետ, իսկ վերջինս նրան համարում է իր «հետնորդը»: Մեսսին «Ոսկե գնդակի» հնգյակի մրցանակակիր է (2009, 2010, 2011, 2012 , 2015):

Լիոնել Մեսսին ծնվել է 1987 թվականի հունիսի 24-ին արգենտինական Սանտա Ֆե քաղաքում։ Նա ծնվել և մեծացել է ամեն ինչով ապահովված ընտանիքում։ Նրա ծնողներն էին Խորխե Հորասիա Մեսսին և Մարիա Կուկիչինին:

Մեսսիների ընտանիքը ծագում էր իտալական Անկոնա քաղաքից, որտեղից նրա նախահայրը՝ Անջելո Մեսսին, գաղթել է Արգենտինա: Նա ունի երկու ավագ եղբայր, որոնցից մեկը նրանից մեծ է 5, մյուսը՝ 7 տարով, և մեկ քույր:

Նա սկսել էր իր կարիերան 1995 թվականին «Նյուելզ Օլդ Բոյս» թիմում։ 11 տարեկանում նրա մոտ հայտնաբերվում է աճի հորմոնի հետ կապված խանգարում, որը դանդաղեցնում էր նրա աճը, ընտանիքը չէր կարողանում գումար հայթայթել բավականին թանկ բուժման համար։ Երիտասարդ Մեսսիի տաղանդի մասին պատմում են «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի սպորտային գծով տնօրենին, ով Մեսսիի խաղը դիտելուց հետո առաջարկում է վերցնել նրան ակումբ և հոգալ բուժման ծախսերը, եթե նա համաձայնվի սկսել նոր կյանք Իսպանիայում: 13 տարեկանում իր ծնողների հետ տեղափոխվում է Իսպանիայի Բարսելոնա քաղաք։

Սակայն մինչ այդ Լիոնելով սկսեցին հետաքրքրվել «Ռիվեր Փլեյթի» ղեկավարները, սակայն «կարմրա-սպիտակավունների» շարքին տեղափոխվելուն խանգարեցին բյուրոկրատական պահանջները։ Բժշկական բազմաթիվ թղթերը հոգնեցրին Խորխե Մեսսիին և նա հրաժարվեց բանակցություններից։ Հավանաբար սա էլ դարձավ այն կետը, որը բերեց նրան «Բարսելոնա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել