Tert.am-ը գրում է.

Ջրաշենում այսօր առավոտից  ծիրանի քաղ է, գյուղ տանող-բերող ոչ մի ճանապարհ փակված չէ: Այս մասին  Tert.am-ին հայտնեց Ջրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանը՝  հավելելով. «Շատ նորմալ է, հանգիստ, այսօր էլ, երեկ երեկոյան էլ…  մի պահ էր՝ զայրացած էին: Բայց գյուղ մեքենաներ մտնում են, գյուղացիներն էլ էս պահին քաղ են անում»:

Հիշեցնենք, որ ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ երեկ  Ջրաշենում  արտակարգ իրավիճակ էր. գյուղ տանող բոլոր ճանապարհները փակված էին,  որևէ մեքենա դուրս չէր գալիս ու չէր  մտնում, և ըստ  լուրերի՝  գյուղացիները ծեծել էին մթերող կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք պայմանավորվածություն էին  ձեռք բերել ծիրանը գնել մի գնով, բայց հետո առաջարկել են  այլ  գին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել