«Երեկ, ԱԺ նիստի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը պետք է ելույթ ունենար, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը խաչակնքվեց: Այս տարօրինակ արարքի շուրջ Սամվել Նիկոյանից պարզաբանում խնդրեցինք:
 
Armtimes.com-ի հարցին, թե ինչու է նա խաչակնքվել, Նիկոյանը պատասխանեց, թե դա կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ, և խաչակնքվելը վերաբերում էր իր և Նաիրա Զոհրաբյանի զրույցի թեմային: «Եթե ուշադիր լինեք, ես շրջված էի դեպի Նաիրա Զոհրաբյանը, և մենք զրուցում էինք լրիվ ուրիշ թեմայի շուրջ:
Խաչակնքվում են չարի ու շառի դեպքում, իսկ Փաշինյանին ես համարում եմ լավ, նորմալ մարդ»,-ասաց Նիկոյանը՝ հավելելով, որ պետք չէ ուրիշ բաներ մտածել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել