«Այսօր ՀՀ և ԼՂՀ առողջապա­հության նախկին նախարար Հարություն Քուշկյանի դստեր հարսա­նիքն է: Պսակադրությունը կայա­նալու է էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, հարսանեկան խնջույքը՝ «Ֆլորենս» ռեստորանում: Մեծ, ճոխ հարսանիք է սպասվում, հրավիրված է ոչ միայն հայաստանյան էլիտան, այլև հյուրեր արտերկրից: Ներկա է լինելու Սոչիի քաղաքապետը՝ Քուշկյանը Սոչիում բժշկական կենտրոն ունի: ՌԴ-ից այլ հյուրեր էլ կլինեն՝ պատգամավորներ, նախարարներ: ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինն էլ ներկա կլինի: Նորապսակ­ների քավորը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն է:

 

Հրավիրված են նաև բժշկական էլիտայի ներկա­յացուցիչներ: Նշենք, որ Քուշկյանի ավագ դստեր ամուսինն «Էրեբունի» ԲԿ տնօրենն է՝ Միքայել Մանուկյանը, միջնեկ դուստրն ամուսնացած է Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի որդու հետ, իսկ կրտսերի՝ Իռենի ընտրյա­լը Քուշկյանի փեսաներից մեկի բարեկամն է»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել