Operativ.am-ը գրում է․

«Asus» ընկերությունը ներկայացրել է «VivoBook S510» նորագույն նոթբուքը, որը ծրագրավորողների մտահաղացմամբ գալու է փոխարինելու «MacBook»-ին: Այս մասին գրում է «Korrespondent.net»-ը:

Նոր նոթբուքն առանձնանում է լավ աշխատունակությամբ և միևնույն ժամանակ կոմպակտ չափսեր ունի, ինչպես նաև առավել մատչելի գին` «Apple»-ի արտադրանքի համեմատ: Գաջեթի արժեքը կկազմի 700 դոլար:

Նոթբուքը համալրված է 7-րդ սերնդի «Intel Core i7» պրոցեսորով, 15.6 դյույմ էկրանով` 1920 x 1080 պիքսել կետայնությամբ, ինչպես նաև 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ:

Այն ունի մետաղական կորպուս, որի հաստությունը չի գերազանցում18 մմ-ը: Միևնույն ժամանակ նշվում է, որ նոթբուքի քաշը 1.7 կգ: Սարքավորումն աշխատում է «ОС Windows 10» օպերացիոն համակարգով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել