Բոլոր իրերը, որ գտնվում են մեր տանը, ունեն որոշակի էներգետիկա, որն անմիջականորեն ազդում է մեզ վրա: Անկախ նրանից՝ նոր են այդ իրերը, թե՞ ոչ, գնվա՞ծ, թե՞ նվիրված՝ դրանք բոլորը ստեղծում են տան ընդհանուր մթնոլորտը: Որպեսզի տանը երջանկություն և բարեկեցություն տիրի, պետք է իմանալ, թե որ իրերը կարելի է պահել տանը և որոնք շատ շուտ դեն նետել:

Դրական էներգետիկայով իրեր

1. Ծաղկող տնային բույսեր

Ծաղկող տնային բույսերն ունակ են ոչ միայն զարդարելու տունը, այլ նաև չեզոքացնելու բացասական էներգիան: Որպեսզի ծաղիկները օգնեն ձեզ տան մաքրման հարցում, նրանց մասին անընդհատ պետք է հոգ տանել:

2. Կենդանիների մորթիներ

Կենդանիների մորթիներն ունեն շատ լավ էներգետիկա և նպաստում են բարեկեցությանը: Նաև համարվում է, որ դրանք պաշտպանում են տունն ու նրա մեջ գտնվող ամեն ինչ: Նաև դրանք կարելի է տեղադրել գրասենյակում՝ եկամուտը մեծացնելու համար:

Իրեր բացասական էներգետիկայով

1. Հին հողաթափեր

Հին, քրքրված հողաթափերը ձգում են բացասական էներգիան: Եթե տնային կոշիկը մաշվել է, այն հարկավոր է դեն նետել:

2. Փաթաթվող բույսեր

Կենդանի բույսերը, որոնք տարածվում են պատերով, ձգում են տարբեր հիվանդություններ: Դրանք չպետք է գտնվեն տանը: Եթե դուք ունեք այդպիսի բույս, ապա լարերից կարկաս պատրաստեք և ցողունները դասավորեք այնպես, որպեսզի դրանք ծաղկամանի մեջ գունդ կամ մեկ այլ ֆիգուրա կազմեն: Իսկ եթե փաթաթվող բույսերը գտնվում են տան արտաքին հատվածում, ապա դա լավ է: Այն պաշտպանիչ դեր է կատարում:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել