Ներկայացնում ենք 10 շատ պարզ և հանճարեղ հնարք, որոնք կհեշտացնեն կենցաղը:

№ 1. Կատվի պետքարանի վրա աղբի տոպրակ դրեք, և մաքրությունը կհեշտանա:

№ 2. Եթե ձեռքի տակ պլաստիր չկա, միջադիրի մի կտոր կտրեք և կպցրեք կոշիկին՝ վերքը կանխելու համար:

№ 3. Որպեսզի զուգարանից լավ հոտ գա, մի քանի կաթիլ սիրելի եթերայուղ կաթեցրեք զուգարանի թղթի միջուկի ներսի մասում:

№ 4. Որպեսզի մաքրության ժամանակ ոչ թե փոշու, այլ թարմության հոտ գա, փոշեծծիչի պարկի մեջ մի քիչ լվացքի փոշի լցրեք:

№ 5. Ունիվերսալ համեմունք ստանալու համար խառնեք աղ, պղպեղ, պապրիկա և կարրի: Այս խառնուրդը կարելի է բոլոր ուտեստներին ավելացնել:

№ 6. Կպչուն պիտակների սոսինձը շատ լավ մաքրվում է մի քանի վայրկյանում դիմահարդարումը մաքրելու երկփուլանի հեղուկով:

№ 7. Խանութի օծանելիքի թղթերը կարելի է դնել մաքուր հագուստի շարքերում, որ հաճելի բուրի:

№ 8. Եթե լոգանք ընդունելու հնարավորություն չկա, մաշկը կարելի է մաքրել ձեռքերի ախտահանման գելով և նորից դեզոդորանտ քսել:

№ 9. Մի բուռ համեմունք շաղ տվեք լվացարանակոնքի մեջ և լվացեք տաք ջրով, որ խոհանոցից հաճելի հոտ գա: Դարչինը լավագույն տարբերակն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել