Առողջ քունը լիարժեք կյանքի գրավական է: Սակայն հաճախ չենք կարողանում հանգիստ քնել:

Սրա պատճառները տարբեր են՝ ներքնակի կոշտություն, բարձի բարձրություն, գիշերազգեստ, ավելի շուտ՝ դրա առկայությունը:

Ներկայացնում ենք առանց հագուստի քնելու 5 գլխավոր պատճառ:

1. Կարգավորվում է մարմնի ջերմաստիճանը

Երբ մենք մերկ ենք քնում, մարմնի ջերմաստիճանն ավելի բնականորեն է կարգավորվում: Մարմնի ջերմաստիճանի ավելորդ բարձրացումն անհանգիստ քնի պատճառներից է:

  

2. Քնի հորմոն է արտադրվում

Ըստ գիտնականների՝ առանց հագուստի քնելը բարձրացնում է քնի հորմոնի՝ մելատոնինի մակարդակը: Օրգանիզմում այդ հորմոնի առողջ հավասարակշռությունը ամուր քնի և առավոտյան լավ տրամադրության գրավական է:

3. Ամրացնում է հարաբերությունները

Առանց հագուստի քնելը դրականորեն է ազդում զուգընկերների հարաբերությունների վրա, դրանք դարձնում է ավելի անկաշկանդ, բնական:

4. Սթրեսի հորմոնի հավասարակշռություն

Կորտիզոլը՝ սթրեսի հորմոնը, ազդում է օրգանիզմում տեղի ունեցող շատ գործընթացների վրա: Եթե ծածկոցի տակ չափազանց տաք է, կորտիզոլի մակարդակն ավելանում է: Հաջորդ օրն անսովոր ուժեղ քաղց կզգաք, կնյարդայնանաք, ձեզ անհարմար կզգաք: Մերկ քնելու դեպքում սրա հավանականությունը նվազում է:

5. Կյանքը՝ տոնուսի մեջ

Մերկ քնելը դրականորեն է ազդում նաև արյան շրջանառության վրա: Դա կօգնի քունն ավելի առողջ դարձնել, կլավացնի ընդհանուր ինքնազգացողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել