«Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Նյու Յորքում աճուրդի ժամանակ գնել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդիի ժամացույցը՝ վճարելով 379 500 դոլար»,- տեղեկացնում է TMZ-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրին:

Լրատվամիջոցը նշում է, որ Քիմը գերադասում է չբարձրաձայնել հայտնի Cartire բրենդի ժամացույցի ձեռքբերման մասին՝ զգուշանալով 2016թ. Փարիզում իր հետ պատահած կողոպուտի դեպքի կրկնությունից:

Նշվում է, որ այդ թանկարժեք ոսկյա ժամացույցը Ժակլինը նվեր էր ստացել իր քրոջ՝ Լիի ամուսնուց՝ արքայազն Ստանիսլավ Ռաձիվիլից: Այդ ժամացույցով մի քանի լուսանկար ունի Ժակլինը:

Image result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել