ԱՀ-ում 30 հավատացյալ է ձերբակալվել։

Պաղեստինի պաշտպանության օրվա կապակցությամբ, որը նշվում է 1979թ․-ից ի վեր ամեն տարի՝ ռամազանի վերջին ուրբաթ օրը, Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան դիմաց մի խումբ հավատացյալներ վանկարկել են «Մահ Իսրայելին», «Ազատություն Պաղեստինին», որի հետևանքով ցույցին մասնակցողների մի մասը ձերբակալվել է։

Տեսաբաններն, իհարկե, կասեն, թե ինչու է ցույցն ավարտվել ձերբակալություններով, բայց միջանկյալ արձանագրենք, որ Ալիևը հերթական անգամ այսօր կմտածի, թե ինչպիսի իրանական ցանցեր են աշխատում Ադրբեջանում, որոնց մասին իր երկրի ազգային անվտանգության մարմինները գաղափար անգամ չունեն և որոնք նույնիսկ գերբռնատիրության պարագայում կարողանում են ապահովել գաղափարական դիպուկ քարոզ ԱՀ հասարակության համապատասխան շերտերի մոտ և քաղել դրա պտուղներն իրենց պետք եկած պահին պետք եկած վայրում, տվյալ դեպքում՝ հունիսի 23-ին Իսրայելի դեսպանատան դիմաց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել