Life.panorama.am-ը գրում է.
 Դերասան Սարգիս Գրիգորյանի կնոջ՝ Մանո Գրիգորյանի հարցազրույցը, որում անդրադարձել էր ամուսնու՝ բաց տեսարաններում նկարահանվելուն, նոր քննարկումների թեմա է դարձել: Մանոն նշել էր. «Մենք ապրում ենք հայկական իրականության մեջ, երբ կողքից շատ են խանգարում խոսակցությունները։ Երբ սկսեցին վայբերով նկարներ ուղարկել ինձ, բզբզալ, հարցնել` հո չենք վիճել, մտածեցի` գուցե պիտի ավելի բուռն ռեակցիա տայի։ Հետո Սարգիսը զրուցեց ինձ հետ, բացատրեց, խոսեց նաեւ մեր ընկերների հետ, որ այդքան չքննարկեն»:

Այս խոսքերից հետո այսօր մի հրապարակում է հայտնվել, որի հեղինակը անդրադարձել է մեր հասարակության մտածելակերպին: Ըստ հեղինակի՝ Մանոյին Սարգիսի լուսանկարները ուղարկողները մտքում ունցել են հետեւյալ ենթատեքստը՝ «Մանո աղջիկ, ու էսքանից հետո դու սրա հետ դեռ ապրելո՞ւ ես... Բաժանվիր էդ դավաճանից»:

Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը զրուցեց Մանո Գրիգորյանի հետ: Մեզ հետ զրույցում վերջինս նշեց, որ մեր հասարակությունը երբեմն իսկապես կարող է զույգերի անհաշտությունների պատճառ դառնալ, եթե միայն զույգերը վճռական չեն իրենց որոշումներում.

«Հայ իրականության մեջ ընդունված է մյուսների կյանքը քննարկել, մասսայական դարձնել, ուրիշի կարծիքի ազդեցության տակ ընկնել, որի արդյունքում մարդը դադարում է սեփական մտքերով որոշումներ կայացնել, փոխարենը չի հասկանում, թե ինչպես ընկերուհու, ծնողի կամ մեկ այլ մարդու ազդեցությունը կրեց: Կարծում եմ՝ ամեն ընտանիք ունի իր ներքին խոհանոցը, իր խնդիրները, որոնք պետք է լուծեն բացառապես զույգերը: Շատ դեպքերում զույգերը գալիս են ընդհանուր հայտարարի, բայց հետո հիմնականում հարազատների միջամտությամբ ստեղծվում են նոր խնդիրներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել