Bravo.am-ը գրում է.
Աննա Բաբայանի՝ Երեւան այցի մասին պատմել ենք: Օրեր առաջ հայրենիք ժամանած մոդելն արդեն հասցրել է լուսանկարահանման մասնակցել: Նա նոր ֆոտոշարքն առաջինը տրամադրել է BRAVO.am-ին եւ պատմել, թե ինքն ու դուստրն ինչպես են կազմակերպում իրենց հանգիստը.«Այստեղ ժամանակն արագ եւ շատ լավ է անցնում: Հիմնականում հանդիպում եմ ընկերներիս եւ բարեկամներիս հետ»:
Այս անգամ Աննան առանց ամուսնու է Երեւանում: Նշում է՝ Մարինան շատ է կարոտում հայրիկին, թեեւ ամեն օր կապի տարբեր միջոցներով խոսում է նրա հետ:
Անդրադառնալով նոր ֆոտոշարքին՝ մոդելն ասել է, որ իր ցանկություններից մեկն է իրագործել.«Առաջարկը ստացել եմ լուսանկարչից եւ տեսնելով նրա աշխատանքները՝ սիրով համաձայնել եմ: Հագուստներից մեկը նախկինում՝ մինչ մայրանալս, կրկին հագել էի ֆոտոշարքի համար եւ հատուկ նպատակ ունեի՝  նույն զգեստով ներկայանալ նաեւ մայրանալուց հետո՝ տարիների տարբերությամբ»:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել