Tert.am-ը գրում է.

Կարծում եմ՝ կառավարությունը շատ հավակնոտ, բայց արդարացված ծրագիր է ներկայացրել: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

«Իմ հիշողության մեջ այսչափ մանրամասն ձևակերպված ծրագիր մենք չենք ունեցել: Մենք կանգնած ենք մրցունակ ազգային տնտեսություն ձևավորելու անխուսափելի անհրաժեշտության առջև, և այս 5 տարիները դրա նախադրյալների ստեղծման համար են»,- նշեց Հարությունյանը:

Ըստ նրա՝ կառավարությունն իր ծրագրով երկու կարևորագույն խնդիր է լուծում: Առաջինն այն է, որ ծրագրի հիմնական շահառուն ՀՀ քաղաքացին է: Հարությունյանի խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքացի ցանկանում է անվտանգ ապրել և հնարավորություն ունենալ իր կարողություններն օգտագործելով բարելավել իր կյանք, որը կառավարության ծրագրով ամրագրված է:

«Անկասկած, առավելևս Հայաստանի պարագայում, անվտանգության խնդիրը համար մեկն է: Եթե դա չունենք անվտանգության ապահովման կայուն երաշխիքներ, ուրեմն ամեն ինչ վտանգված է: Ծրագրի մի ամբողջ հատված վերաբերում է դրան: Հարցի երկրորդ կողմն այն է, որ Հայաստանը չի ունենա անվտանգ համակարգ, եթե չլինի զուգահեռ դինամիկ աճող տնտեսություն: Երկրորդ խնդիրը հենց մրցունակ ազգային տնտեսություն ձևավորելու հարցն է»,– ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել