Հունիսի 20-ի գիշերը Սաուդյան Արաբիայի թագավորությունում տեղի ունեցած փաստացի պետական հեղաշրջման արդյունքում 81-ամյա թագավոր Սալման բին Աբդ ալ-Ազիզը, ով տառապում է Ալցհեիմերի հիվանդությամբ, անակնկալ կերպով իր բոլոր պաշտոններից զրկել էր գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Նայիֆին և նրա փոխարեն նշանակել իր 31-ամյա որդուն՝ մինչ այս գահաժառանգ արքայազնի տեղակալ Մուհամադ բին Սալմանին:
Մուհամմադ բին Սալմանը զբաղեցնում է նաև երկրի պաշտպանության նախարարի, թագավորական դատարանի նախագահի, ինչպես նաև տնտեսական զարգացման ազգային խորհրդի ղեկավարի պաշտոնները, բավական հավակնոտ Vision 2030 տնտեսական ծրագի նախաձեռնողն է, Եմենում իրականացվող «Վճռականության փոթորիկ» ռազմագործողության գլխավոր համակարգողը:

Որևէ կասկած չկա, որ այս արկածախնդիր և հավակնոտ երիտասարդի հնարավոր գահակալության հետևանքով Մերձավոր Արևելքին բավական լուրջ ու անկանխատեսելի փոթորիկներ են սպասվում, որի նախերգանքին, կարծես, ականատես ենք լինում եմենական հակամարտության և Կատարի դեմ իրականացվող մեկուսացման քաղաքականության օրինակներով:

Գրառմանը կցված նկարում առավել պարզորոշ է երևում սաուդյան արքայատոհմի ներկա տեսքը, և թե ում կարողանցավ բավական ճկուն կերպով շրջանցել թագավոր Սալմանի ընտանիքը՝

Image may contain: 12 people, people smiling

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել