Tert.am-ը գրում է.

ԱԺ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների պատգամավորները երեկ դեմ քվեարկեցին կառավարության ներկայացրած ծրագրին, սակայն մամուլում գրվեց, որ անհատական քվեարկության  էլեկտրոնային համակարգում արձանագրված էր, որ «Ծառուկյան» խմբակցությունից ոչ բոլորն են ենթարկվել խմբակցության պահանջին: Մասնավորապես Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական, իսկ այժմ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը կառավարության ծրագրին կողմ էր քվեարկել: Վարդան Ղուկասյանը անդրադառնալով նշվածին, ասել  էր, որ դա «մուտիլովշիկություն» է, տեխնիկական սխալ, ինքը 7-ը ձեռքով դեմ  է:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վանիկ Ասատրյանը և Մարինա Մարգարյանը  քվեարկելու հնարավորություն չէին ունեցել ՝ կոճակի պատճառով:

Tert.am-ի հետ զրուցում  ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ խմբակցության բոլոր պատգամավորները դեմ են քվեարկել:

«Անմիջապես քվեարկությունից հետո,  հենց դահլիճում պարոն Ղուկասյանը ԱԺ կանոնակարգ համաձայն կանգնեց ոտքի և քարտուղարությանն իրազեկեց , որ շփոթություն է տեղի ունեցել, ավելին՝ երկու պատգամավորները, ում քվեարկության կոճակը չէր աշխատել, Մարինա Մարգարյանը և Վանիկ Ասատրյան ևս դահլիճում անմիջապես, ինչպես պահանջում է կանոնակարգը տեղեկացրեցին, որ իրենց  քվեարկության կոճակը չի աշխատել, ուստի պետք չէ փնտրել ինտրիգ այնտեղ, որտեղ այն ուղղակիորեն բացակայում է»,-մանրամասնեց  նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել