Եթե դուք չիմանաք, որ այս մարդիկ կատարել են տրանսգենդերային փոփոխություն, ապա հաստատ չեք էլ գուշակի: Ձեզ ենք ներկայացնում փոփոխությունից առաջ և հետո արված լուսանկարները:

1. Անդրեա Պեժիկ

Անդրեա Պեժիկը առաջին լիովին անդրոգեն սուպերմոդելն էր: Այսօր նա աշխարհի ամենաճանաչված տրանսգենդերային մոդելն է:

2. Ջեյմի Ուիլսոն

Երաժիշտ Ջեյմի Ուիլսոնը փոփոխություն կատարեց և դարձավ տղամարդ տրնասգենդեր լինելու մասին հայտարարելուց հետո:

3. Ամելիա Մալտեփ

Ամելիա Մալտեփը տրանսգենդերային մոդել է: Նա ծագում է Բանգլադեշի խիստ մուսուլմանական ընտանիքից: Այժմ նա հույս ունի դառնալ Միսս Աշխարհ:

4. Տալիթա Զամպիրոլի

Տալիթա Զամպիրոլին բրազիլացի 24-ամյա տրանսեքսուալ մոդել է:

5. Բալիան Բուշբաում 

Բալիան Բւոշբաումը ծնվել է որպես կին՝ Իվոն Բուշբաում, Գերմանիայում: 2008 թվականին նա կատարեց վիրահատություն և դարձավ տղամարդ:

6. Լորեն Կամերոն

Լորեն Ռեքս Կամերոնը տրանսգենդեր ակտիվիստ է, հեղինակ և լուսանկարիչ: 

7. Կարմեն Կարերա

Կարմեն Կարերան ծնվել է Նյու Ջերսիում, հայտնվել է RuPaul`s Drag Race շոուում որպես տղամարդ և բացահայտ հայտարարել, որ տրանսգենդեր է:

8. Այսիս Քինգ

Այսիս Քինգը ամերիկացի մոդել, դերասանուհի և մոդելավորող է: 

9. Լուկաս Սիլվեյրա

Լուկասը իր ողջ մանկության ընթացքում «տղայական» աղջիկ էր: Այժմ նա վոկալիստ և երգիչ է The Clicks ռոք խմբում:

10. Ջեննա Տալակովա 

Ջեննա Տալակովան հայտնի է որպես կանադացի մոդել և հեռուստադեմք:

11. Ռայան Սալանս

Սալանսն անցել է հորմոնային թերապիա և վիրահատություն: Այժմ նա ճանապարհորդում է Ամերիկայով որպես տրանսգենդեր փաստաբան՝ խոսելով մարդկանց հետ այն մասին, թե ինչ է նշանակում լինել տրանսգենդերային մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել