Քանի որ Րաֆֆու՝ Սյունիք կատարած այցից հետո էլի հայտնվեցին էն դեմքերը (իհարկե, հանրապետական կամ մերձհանրապետական), որոնք էլի սկսեցին իրանց տափակ փաստարկները հորջորջել, թե Լիցկեն կռված տղա ա, իսկ Րաֆֆին չի ծառայել, ուզում եմ անդրադառնալ էդ «կռված տղա» եզրույթին ու էդ հասկացողության արդի վիճակին։
Նախ՝ «կռված տղա» վեհ հասկացողությունը էսօր հաստատուն քայլերով գնում ա դեպի ամբողջական արժեզրկման, ու դա տենց էլ կշարունակվի, քանի դեռ ամեն մի բաշիբոզուկ թալանչու ու անգրագետ հանցագործի, ով կռվի ժամանակ ձեռը զենք ա վերցրել, հորջորջում են «կռված տղա»։ Որ պարզ լինի, սենց ասեմ՝ քանի դեռ Գեներալ Մանվելները, Շմայսները, Լիցկեքը շարունակում են դիտարկվել որպես «կռված տղերք», էդ հասկացողությունը կորցնելու է իրա իմաստը։
Կարևոր է հասկանալ, որ ով կռվել ա պատերազմում, պարտադիր չի, որ դա արած լինի հայրենասիրական նկրտումներից ելնելով, պարտադիր չի, որ ազնիվ մղումներով կռվելուց հետո, այնուամենայնիվ, սխալ ուղի ընտրած լինի ու սկսի իր պաշտպանած ժողովրդին թալանել։ Պատերազմ էր, մարդիկ գնում էին կռվելու՝ ոմանք՝ հանուն հայրենիքի, ոմանք էլ՝ հանուն թալանի։
Իմ համար մանվելաշմայսալիցկեքը 0 են՝ անկախ նրանից, թե իրանք ինչ են արել մարտի դաշտում, որովհետև իրանց արածը հեչ ա դառնում էն պահից սկսած, երբ իրենք սկսում են վնասել ժողովրդին։ Այնպես որ, թքած ունեմ ես մանվելաշմայսալիցկեքի վրա, որովհետև այդ պիղծերը կռվից հետո մենակ վնասել են ժողովրդին, իսկ էն հանգամանքը, որ իրանք «կռված տղերք են», ոչ թե պետք է դիտարկել որպես մեղմացուցիչ, այլ ծանրացուցիչ հանգամանք, որովհետև իրենք դառնում են ոչ միայն թալանչի, այլև իդեալներ ուրացած ու իդեալներ պղծող մարդիկ։
Այնպես որ, էդ տմարդներին ազգի հերոսներ սարքողները լավ կանեն՝ լռեն, որովհետև արժեզրկում են իսկական «կռված տղերքի» արածն ու թափած արյունը՝ հերոսացնելով ազգի դավաճաններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել