Եթե Դուք ընթերցասեր եք, մենք Ձեզ համար լավ նորություն ունենք. կան բաներ, որոնցից Դուք ավելի լավ եք, քան մյուսները՝ սկսած կայուն հոգեկան առողջությունից, վերջացած ավելի լավ հարաբերություններից։

Ընթերցանությունն ունի հոգեկան, էմոցիոնալ ու այլ՝ առողջությանն ու ապրելակերպին նպաստող առավելություններ։ Այն օգնում է ավելի լավ ընկեր դառնալ, զարգացնել հիշողությունը և այլն։

Ընթերցողների մոտ հիանալի է ստացվում թոթափել սթրեսն ու հանգստություն պահել լարված իրավիճակներում

Ընթերցանությունն ինքնին մեծապես նվազեցնում է սթրեսն ու բարձրացնում խաղաղության, հանգստության զգացողությունը. այն կարծես մտքի մինի հանգիստ լինի։

Գրականությունը Ձեզ ավելի կարեկից է դարձնում

2006 թվականի York University-ի կատարած մի հետազոտություն ցույց է տվել, որ ընթերցասեր մարդիկ ավելի շատ են օժտված կարեկցանքով, քան նրանց ոչ ընթերցասեր ընկերները։ Սա կապված է այն բանի հետ, որ ընթերցող մարդիկ երկար ժամանակ ընկղմվում են այլ մարդկանց պատմությունների, մտքերի ու զգացմունքների մեջ։

Ընթերցանությունը շատ լավ է հիշողության համար

Տարբեր հետազոտություններ փաստել են, որ ընթերցանությունն ամեն կողմից հիանալի է ուղեղի համար, հատկապես՝ հիշողության։

Գրքամոլները սիրում են լսել

Եթե նոր ընկեր եք փնտրում, փորձե՛ք գտնել ընթերցասեր մեկին։ Հետազոտությունը ցույց է տվել, որ այսօր համացանցի մուտքը մեր կյանք բերել է նրան, որ մարդկանց ուշադրությունը միմյանց նկատմամբ նվազել Է։ Բացառություն են կազմում ընթերցասերները։ Քանի որ գրքերի բարդ բովանդակությունը, խճճված իրադարձությունները պահանջում են կենտրոնանալ ամեն մանրամասնության վրա, ընթերցանությունն օգնում է բարելավել ուշադրություն դարձնելու ու կենտրոնանալու ունակությունը։

Ընթերցասերներն ավելի լավ ու ռոմանտիկ զուգընկերներ են

Ինչպես պարզվում է, ընթերցասեր մարդիկ մեծ սիրահարներ են լինում։ Արդեն գիտենք, որ նրանք կարեկցանքով են օժտված, սիրում են լսել, այնպես որ սա զարմանալի չէ։ Նրանք ոչ թե միանգամից կհակազդեն Ձեզ, չեն համաձայնի, այլ կլսեն Ձեր մտքերը, կարծիքներն ու զգացմունքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել