Yerkir.am-ը գրում է.

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց 2015 թի նոյեմբերին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով հերթական դատական նիստը: Մինչ նիստի մեկնարկը դատավորը նախազգուշացման տեսքով սանկցիա կիրառեց գործով ամբաստանյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նկատմամբ` նշելով որ արդեն երկրորդ դատական նիստն է, նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում դատարանի նկատմամբ և ոտքի չի կանգնում:

Նա նախազգուշացրեց ` կրկնվելու դեպքում դատական նիստերի դահլիճից կհեռացնի Շիրխանյանին: Ի պատասխան` Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ իր պաշտպանյալն ի վիճակի չի կանգնելու, իսկ նրա նկատմամբ նշանակված փորձագիտական եզրակազության մեջ նշված է միայն, որ նա կարող է մասնակցել դատական նիստին, բայց որևէ նշում չկա նա ի վիճակի է կանգնել, թե ոչ:

«Շիրխանյանը չի ուզում կանգնի` չի կանգնում»,- արձագանքեց դատավորը:

Նիստի ընթացքում այս գործով ամբաստանյալ Վահագն Սահնազարյանի պաշտպան Մնացական Ղազարյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրված կալանափորումը փոխարինել գրավով: Դատավորը խորհրդակցական սենյակից վերադառնալով մերժեց միջնորդությունը, ապա դարձյալ նախազգուշա րեց Շիրխանյանին: 《Իսկ դատարանը հարգու?մ է իմ իրավունքները》 ,- ասաց Շիրխանյանը: Ի պատասխան դատավոր Բեկթաշյանն ասաց ` այո, ավելին նրա խոսքով` դահլիճում կա երկրորդ կարգի հաշմանդամ, ով կանգնում է, իսկ Շիրխանյանը` ոչ:

«Չի հասկանում»,- արձագանքեց Շիրխանյանն, ինչից հետո վիճաբանություն սկսվեց դատավորի և Շիրխանյանի միջև և դատավորը որոշում կայացրեց 3 ժամով նիստերի դահլիճից հեռացնել Պաշտպանության նախկին փոխնախարարին: Այս պահին դատական նիստն ընդմիջվել է:

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում գտնող 20 անձանցից 12-ը գտնվում են կալանքի տակ, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել է գրավ: Հանցախմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանի հետ ամբաստանյալի աթոռին են խմբին ֆինանսավորողը՝ հայր Անտոնը, և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել