Հայաստանի փոքր ներքին շուկան խոչընդոտ է ոչ միայն տնտեսական զարգացման, այլ նաև պետականաշինության համար: Կարևորագույն հենասյուն հանդիսացող չորորդ իշխանությունը պրակտիկորեն զրկված է անկախ լինելու հնարավորությունից: Չի կարող լրագրողը Հայաստանում ստանալ աշխատավարձ իր ընթերցողներից, եթե չի գրում պոռնոյի կամ գողերի մասին: Մինչդեռ նույնիսկ այդ թեմաների լուսաբանումը թույլ չի տալիս բարեկեցիկ կյանք վայելել: Վայլելելով տոտալ ազատություն՝ ՀՀ ԶԼՄ-ները զրկված են ազատ լինելու հնարավորությունից, որովհետև ՀՀ բնակչության ընդամենը մի քանի տոկոսն ունի լրագրողի պահանջարկ:

Սա է պատճառը, որ լրատվական դաշտը բաժանված է «դեղինի» երանգներ ունեցող երկու մասի՝ պոռնո-գողական ինֆո ու քաղաքական մուտիլովկեք: Առաջինները փորձում են բավարարել եղած սեռական ու ինքնահաստատման պահանջարկը և աշխատում են ազատ շուկայական պայմաններում, երկրորդներն իրենց համարում են ավելի քաղաքակիրթ և նախընտրում են գրել քաղաքական պոռնոյի ու գողերի մասին, ընդ որում՝ այս ոլորտում շուկան խիստ կարգավորված է, քանի որ ունի սահմանափակ քանակով հաճախորդներ՝ տարբեր քաղաքական ճամբարներից՝ ՀՀԿ-ի ներսի 2-3 ճամբարները, ԲՀԿ-ի ու ընդդիմության սկզբունքային և էլ ավելի սկզբունքային ճամբարները:

Ստեղ բարոյականությունը ոչ մի կապ չունի. շուկան է թելադրում: Ենթադրենք՝ կա շատ լավ գրելու թեմա, որտեղ կա արտասահմանյան բանկ, աշխարհաքաղաքական բախում, մի քանի երկրի ռազմական հետախուզություն, բանկի կողմից ֆինանսավորվող կազմակերպված հանցավոր խումբ, հանցավոր խմբի կողմից իրականացված զանգվածային անկարգություններ, ահաբեկչություն, ահաբեկչության արդյունքում քաղաքական պոռնո (հեղաշրջում), և այդ ամենը փաստաթղթավորված է: Մի 10-15 միլիոն բնակչություն ունեցող երկրում նման մի հոդվածով կարելի էր առնվազն անուն ձեռք բերել և մանրից դիվիդենտներ քաղել, մինչդեռ Հայաստանում դա լավագույն դեպքում երկու օր կքննարկվի հասարակության շատ նեղ շերտում և կմոռացվի, իսկ հեղինակը, լավագույն դեպքում, մի քանի շաբաթվա ուշադրություն կվայելի: Առանձնահատուկ դեպքերում կբանտարկվի... Հենա մեկը կա, մի տարի ա՝ առանց դատավճռի նստած ա: Ու ոչ մեկի վեջին չի, որովհետև նստածը ո՛չ գող ա, ո՛չ «կես տարում 7 ընկեր ա ունեցել ու ուզում ա կուսությունը վերականգնել», ո՛չ էլ վերոհիշյալ քաղաքական ճամբարներն են նպատակահարմար գտնում սկզբունքայնություն դրսևորել... Բոլորը տուն են պահում խիստ սահմանափակ շուկայական պայմաններում, որտեղ բանկերի, հետախույզների ու հանցավորների տված մի երկու կոպեկը կուշտ է պահում պարբերաբար սկզբունքայնությունը գրգռող սոված փորերը:

Մարդկանց մեղադրելը շատ դժվար է, երբ գիտես, որ Հայաստանում անկախ լինելու միակ և անկրկնելի տարբերակը ՏՏ-ի մասնագետ լինելն է: Ցավոք, բոլորն այդ ունակությունը չունեն: Խնդիրն այն է, որ եթե քաղաքական դաշտը այդ «կախվածներից» չազատվի, նույնիսկ ՏՏ-շնիկները չեն փրկի իրավիճակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել