«Խորհրդարանը երեկ 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցու­թյամբ ընդունել է կառավարության ծրագիրը: Չնայած դեմ ձայների պատ­կառելի թվին՝ իշխող կուսակցությունը կարծես թե գոհ էր մնացել արդյունքից և որոշել էր իր ձևով շնորհակալու­թյուն հայտնել կառավարության ներկա­յացուցիչներին: «Ժողովուրդ»-ի տեղե­կություններով՝ կառավարության ծրագ­րի քվեարկությունից հետո ԱԺ նախա­գահ Արա Բաբլոյանը հենց խորհրդա­րանում ֆուրշետ էր կազմակերպել կա­ռավարության ներկայացուցիչների հա­մար: Իսկ կոնյակի և ուտելիքի հոտը տարածվել էր ԱԺ երրորդ հարկով մեկ:

«Ժողովուրդ»-ի աչքից, սակայն, չվրի­պեցին քվեարկության ժամանակ եղած «անակնկալները»: «Ծառուկյան» և «Ելք» դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին Կարեն Կարապետյա­նի կառավարության ներկայացրած ծրագրին դեմ քվեարկելու մասին: Սա­կայն պարզվում է՝ «Ծառուկյան» դաշին­քից ոչ բոլորն են ենթարկվել խմբակցու­թյան պահանջին: Մասնավորապես՝ Գյումրիի նախկին քաղաքապետ, նախ­կին ՀՀԿ-ական, իսկ այժմ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը կառավարության ծրագրին կողմ էր քվեարկել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, նա պնդում էր, որ դեմ է քվեարկել: Մեր այն դիտարկմանը, թե անհատական քվեարկության էլեկտ­րոնային համակարգում արձանագրված է, որ կողմ եք քվեարկել, Ղուկասյանն արդարացավ, «էտ մուտիլովշչիկությունը Դուք պետք է մենակ գտնեք: Այնքան տեխնիկական սխալներ կան, ես մոտե­ցել եմ, ասել եմ և բարձրաձայն ասել եմ, որ մենք դեմ ենք: Ես յոթը ձեռքով դեմ եմ, որովհետև ժողովրդի վիճակը վատ է, բայց այդ աշխատատեղերը չեն ստեղծվում, իսկ պետությունն իր սեփա­կանությունը չի ունենում»: Միայն թե, նշենք, որ ԱԺ պաշտոնական կայքում այդպես էլ որևէ ուղղում չկար»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել