Այն ժամանակ Հիսուսն այսպես աղոթեց.
- Գոհություն եմ հայտնում քեզ, Հայր, Տեր երկնքի և երկրի, որ իմաստուններից և գիտուններից ծածկեցիր այն, ինչ հայտնեցիր պարզ ու համեստ մարդկանց: Այո, Հայր, դու այդպես ցանկացար:
Իմ Հայրն ամեն ինչ տվել է ինձ, ոչ ոք չի ճանաչում Որդուն, բացի Հորից, և ոչ ոք չի ճանաչում Հորը, բացի Որդուց կամ նրանից, ում Որդին ուզենա հայտնել:
Եկեք ինձ մոտ դուք բոլորդ, հոգնածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ պիտի տամ ձեզ: Իմ լուծը ձեզ վրա վերցրեք և սովորեցեք ինձնից, որովհետև հեզ եմ ու սրտով խոնարհ, և դուք ձեր հոգեկան հանգստությունը պիտի գտնեք, քանի որ իմ լուծը տանելի է, և իմ բեռը` թեթև:
(Մատթեոսի ավետարան 11:25-30)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել