«Մինչ կառավարությունն իր ծրագրով խոստանում է «արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահո­վում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկո­սի», Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության հաշվեկշռում շարունակվում է բացասական ընթացքը: Մասնավորապես՝ ներկրման ծավալները շարունակում են գերազանցել արտահանման ծավալները: Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին արտահանման ծավալները կազմել են 803.9 մլն դոլար, ներկրման ծա­վալները՝ 1 մլրդ 482.3 մլն դոլար: Ասել է, թե արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 678.4 մլն դոլար է: Եվ այստեղ մեծ հաշվով կապ չունի փաստը, որ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 23.1 տոկոսով, որից արտահանումը՝ 20.9, ներկրումը՝ 24.4 տոկոս: Միայն փաստը, որ այս տարվա հինգ ամիսների ընթացքում ներմուծ­ման ծավալները գրեթե երկու անգամ գերազանցում են արտահանմանը, անուղղակի ապացույցն է այն բանի, որ իշխանությունները նաև այս հարցում չեն կարող խոստացված ցուցանիշներն ապահովել»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել