Tert.am-ը գրում է.
Նախորդ ծրագրերից որը կատարվել է կամ չի կատարվել, տրվել է համապատասխան բացատրություն. Tert.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը` պատասխանելով այն հարցին, թե ընդդիմությունը մեղադրում է նրանց, որ նախորդ կառավարության ծրագրերից ոչինչ չի կատարվել, և երաշխիք չկա, որ այս անգամ կատարվելու է:  

«Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ ասված է եղել, որ հետևողականորեն մեծացնելու ենք, 32 հազարից հասնելու ենք 65 հազարի, ծրագիրը կատարվել է, 55 հազարի հասել ենք, հետագայում տնտեսական ոլորտում խնդիրներ են առաջացել, 55 հազար դրամից չենք անցել: Բայց որ ասեն, թե ընդհանրապես չի կատարվել, խնդիրներն ընդհանրապես չեն լուծվում, այդպես չէ»,-ասաց նա:

Վաչե Գաբրիելյանի խոսքով` յուրաքանչյուր ծրագրի պետք է նայել իրականության և այն պայմանների մեջ, որ կան: «Այն նշաձողերը, որ նշվում են, հավակնոտ են, ու մենք ձգտելու ենք այդ նշաձողերին»,-ասաց նա:

ՀՀ փոխվարչապետը համաձայն չէ քննադատություններին, թե կառավարության 2017-2022 թվականների ծրագրում դրված նշաձողն ավելի բարձր պետք է լինի և օրինակ` ծրագրով առաջարկվող՝ 5 տարվա ընթացքում աղքատության 12 տոկոսային կետով կրճատումը շատ քիչ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել