Միանգամից կոչ եմ անում կտրվել անուններից ու կուսակցություններից, որովհետև խոսում եմ մի երևույթի մասին, որը, ցավոք, օրինաչափության է վերածվել Հայաստանի քաղաքական կուլտուրայում։ Ու դա ո՛չ էսօր ա սկսել, ո՛չ Քոչարյանի ժամանակ, դա եղել ա դեռ Լևոնի վախտերից, եթե խոսում ենք ՀՀ-ի մասին։ Եթե կոնկրետ օրինակներ էլ բերում եմ, դա ընդամենը ընդհանուր երևույթի մասնավոր դրսևորումներ են ու միտված են ասելիքս ավելի պատկերավոր դարձնելուն։

Օրինակ՝ էսօրվա Կապանի հավաքին էկած էն տղերքը, որ գոռում էին «հե-ռա-ցիր»... Ախպեր, հիմա ի՞նչ մեղքս թաքցնեմ, ես ինքս Րաֆֆուն չեմ ընտրել ու չեմ ընտրի ոչ մի պարագայում և դրա համար ունեմ մի շարք գաղափարական բնույթի պատճառներ, բայց միևնույն ժամանակ ես երբեք ու ոչ մի պարագայում Լիսկայի ջրաղացին ջուր չեմ լցնի, երբեք չեմ գնա մտնեմ Րաֆֆու միտինգի մեջ ու սկսեմ գոռգոռալ, որ հեռանա (տեսականորեն եթե խոսանք, նման պահանջմունքի դեպքում առանձին միտինգ կկազմակերպեմ, որտեղ կգոռան «Հե-ռա-ցիր», բայց ուրիշի միտինգը հարամ չեմ անի)...
Ասածս ի՞նչ ա. լավ, բա էդ տղերքը ու իրանց նման ուրիշ տղերք, ովքեր տենց «տասովկա» են անում լիսկաների համար, մի 20 տարի հետո, տեսնելով էս կադրերը, չե՞ն ամաչելու։ Որին վերցնես, հետդ բազառ կանի ու պատասխան կուզի, եթե ասես, որ «Տղերք, Ձեր արածը ոչ միայն տղավարի չի, այլև փաստացի ստրկություն ա», բայց դե փաստը մնում ա փաստ։
Րաֆֆիներ կգան-կգնան, իսկ դուք էլի մնալու եք ու Կապանում ապրեք, իսկ վաղը, երբ որ տարին մեկ մի կերպ եք կարողանալու ձեր դեռ չծված երեխուն, ասենք, նոր շոր առնել, էդ արդեն նույն էն պատճառով ա, որ լիսկաները ձեր չծնված երեխեքի հաշվին հարստացել են ու հարստանում են, իսկ դուք ձեր դեռ չծնված երեխուն հարստահարողի համար «տասովկա» եք անում։
Թասիբը լավ բան ա։ Ես միշտ ասել եմ, որ մեր ամենամեծ խնդիրներից մեկն էն ա, որ մենք ունեն մի հատ մեսսիայի ակնկալիք, որը կգա ու սենց կախարդական փայտիկով սաղ հարցերը կլուծի, իսկ դա փակուղի տանող ու ստրկացնող մենթալիտետ ա, որովհետև քանի դեռ ամեն մեկս մեզանից չենք սկսում մեսսիականությունը, լիսկաները հա էլ կրած են ունենալու, իսկ րաֆֆիները հա էլ գալու ու գնալու են։ Ասել ֆեյսբուքյան ընկերներիցս մեկի՝ արանքում ժողովուրդն ա տուժելու....
Առակս կցուցանե, որ ստրուկ լինել պետք չի։ Ավելին՝ ստրուկ չլինելը հեշտ ա, ուղղակի պետք ա թասիբ ունենալ, իսկական թասիբ, ոչ թե յանի լավտղություն։ Հենց մենք ազգովի դա իրականություն դարձնենք, ավելի կլավանա վիճակներս, ու մեկ էլ տեսար՝ կթարգենք կախարդական փայտիկով մեսսիային սպասելը, ու ինքներս ձեռնամուխ կլինենք առկա հարցերի կարգավորմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել