Վատն այն չէ, որ Ադրբեջանը դիվերսիայի հերթական փորձն է արել, վատն այն է, որ Բաքվում սահմանային սադրանքների քաղաքականությունը բավականին արդյունավետ են գնահատում։ Մեր սիմետրիկ պատասխանները, փաստորեն, արդյունք առանձնապես չեն տալիս, իսկ ասիմետրիկ գործողությունների մասով մտածել է պետք ու շատ լուրջ։ Ընդհանրապես, Ադրբեջանի դեմ հակախաղի մոդել 2014-ից ի վեր, կարծես, չենք կարողանում գտնել։ Համոզված եմ` ստանդարտ մտածելակերպից դուրս լուծումներ փնտրելու օրհասական խնդիր ունենք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել