Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 03։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 22 շենքի մոտ վիճաբանություն է տեղի ունենում և մի քանի հոգի մի աղջկա քաշքշում են։
 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի աշխատակիցները, ովքեր նշված վայրից ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկում Երևան քաղաքի Ավանեսովի փողոցի բնակիչ՝ 25-ամյա Վարդուհի Ռյաբուինային, Արմավիր քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Աննա Համբարձումյանին, Երևան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ՝ 22-ամյա Անահիտ Չերքեզյանին, Երևան քաղաքի Խորենացի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Սաթենիկ Սաղաթելյանին և Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ՝ 27-ամյա Անի Ոսկանյանին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք նշված վայրում վիճաբանություն են կատարել, որի ժամանակ Վ. Ռյաբուինան, Ա Հաբարձումյանը, Ա. Չերքեզյանը և Ս. Սաղաթելյանը ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Ա. Ոսկանյանի մարմնի տարբեր մասերին։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել