Newmag-ը գրում է.

People-ի աղբյուրը հաստատել է. Քիմն ու Քանյեն վարձել են փոխնակ մայր: Քարդաշյանն ու Ուեսթը վաղուց էին հստակ ասել` ցանկանում են ունենալ երրորդ երեխային: Բայց բժիշկները զգուշացրել էին Քարդաշյանին առողջությանը սպառնացող վտանգի մասին: Նախորդ հղիության ժամանակ Քիմը առապում էր ընկերքի մեծացմամբ, ինչի հետևանքով ընկերքը աճել և հասել էր արգանդի պատին: Սա բարդացրել էր երկրորդ երեխայի ծննդաբերությունը:

«Իմ բժիշկը ստիպված էր իր ամբողջ ձեռքը մտցնել իմ մեջ և մատներով քերել ընկերքը իմ արգանդից, որպեսզի կարողանա դուրս հանել պտուղը: Դա շատ զզվելի և ցավոտ էր»:

Իր բլոգում Քարդաշյանն այն ժամանակ գրել էր, որ երեխա է ունեցել այնպիսի պայմաններում, որի մեջ է հայտնվում ծննդաբերող կանանց միայն 5 տոկոսը. «Մայրս լաց էր լինում, նա նման բան երբեք չէր տեսել: Դա իմ կյանքի ամենացավոտ դեպքն էր: Նրանք ինձ երկրորդ անգամ անզգայացրին, բայց ժամանակը մեր դեմ էր աշխատում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել