Կապանում մի խումբ ջահելություն մի երկու անգամ փորձեց օգտվել Սահմանադրությունից եւ Րաֆֆու հանրահավաքին 3 անգամ բացականչեց «Հե-ռա-ցեք»: Բայց լավ չէին պարապել, հանգը խառնում էին, ետեւառաջ էին ընկնում իրարից, նահանջում էին արագ... Բայց լավն այն էր, որ առաջին անգամ հրապարակային խոսք ասացին զանոնք, Լիսկան պարտքի տակ չի մնա անշուշտ: 

Կոնցլագերի պոլիցայները իրենց մեգաֆոնով մի քանի անգամ զգուշացնում են, թե Կապանում հանրահավաքի մասին իրազեկում չի ներկայացվել, եւ մասնակիցները պատասխանատվության կարող են ենթարկվել: 

Հավաքված մի քանի հարյուր հոգին (ծառերի տակ եւ հեռվում հավաքվածներով երեւի հազարից ավելի), ամեն անգամ բղավոցներով էին պատասխանում պոլիցայների հայտահարությանը եւ հասկացնում, որ իրենց մեգաֆոնային ղժղժոցը փաթթած ունեն գազի կամ մեկ այլ տրուբի, ամենայն հավանականությամբ` խոսքը Իրան-Հայաստան գազատարի մասին էր, բայց ուղիղ չասվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել