Բարձր ինքնավստահությամբ օժտված մարդիկ հավատում են իրենց ուժերին՝ հասնելու որևէ բանի։ Եթե Դուք ինքներդ չեք հավատում Ձեզ, ինչո՞ւ պետք է այլ մարդիկ հավատան Ձեզ։ Ահա 11 բան, որ ինքնավստահ մարդիկ չեն անում։

Նրանք անտեղի ներողություն չեն խնդրում

Ինքնավստահ մարդիկ աշխատանքից ուշանալու մեջ չեն տեսնում խցանման մեղքը. փաստն այն է, որ նրանք ուշացել են։ Այս մարդիկ իրենց թերությունների համար ներողություն չեն խնդրում։ Նրանք չեն ասում. «Ների՛ր, ժամանակ չունեմ» կամ «Ների՛ր, ես այդքան էլ լավ չեմ նման բաներից»։

Նրանք չեն հանձնվում վախերին

Image result for confident people

Ինքնավստահ մարդիկ չեն թողնում, որ վախը գերիշխի իրենց կյանքում։ Նրանք գիտեն, որ պետք է ընդունել վախերն ու հաղթահարել դրանք։

Նրանց գլխի տակ փափուկ բարձ չէ

Այս  մարդիկ խուսափում են հարմարավետության զոնայից, քանի որ գիտեն, որ դա այն տեղն է, որտեղ մահանում են երազանքները։

Նրանք հաջորդ շաբաթվան ոչինչ չեն թողնում

Related image

Ինքնավստահ մարդիկ գիտեն, որ այսօրվա գործը չի կարելի վաղվան թողնել։ Նրանք չեն սպասում «ճիշտ ժամանակին» կամ «հարմար առիթի», որովհետև գիտեն, որ այդպիսի սպասումների հիմքում վախն է։ Նրանց գործելու ժամանակը հիմա է, այսօր։

Նրան չեն ենթարկվում այլ մարդկանց կարծիքին

Ինքնավստահ մարդիկ բացասական կարծիքների զոհ չեն դառնում։ Չնայած նրանց իսկապես հուզում է այլ մարդկանց վիճակը ու փորձում են իրենց դրական ավանդն ունենալ աշխարհում, սակայն նրանց չեն հուզում իրենց հասցեին արված բացասական մեկնաբանությունները։ Նրանք գիտեն, որ նրանց իրական ընկերներն ընդունում են իրենց այնպիսին, ինչպիսին կան, ու չեն կենտրոնանում մյուսների վրա։

Նրանք չեն քննադատում մարդկանց

Related image

Ինքնավստահ մարդիկ չեն հանդուրժում դրամաներ։ Նրանք զերծ են մնում բամբասանքներից, այլ մարդկանց խայթելուց և այլն։ Նրանք ինքնաբավարարված մարդիկ են ու կարիք չունեն քննարկելու այլ մարդկանց կամ նրանց վերևից նայելու։

Նրանք չեն թողնում, որ ռեսուրսների պակասը կանգնեցնի նրանց

Ինքնավստահ մարդիկ օգտագործում են ձեռքի տակ եղած յուրաքանչյուր միջոց ու ռեսուրս. կարևոր չէ՝ մեծ թե փոքր։ Նրանք գիտեն, որ ամեն ինչ հնարավոր է, եթե կա ստեղծարարություն։

Նրանք չեն համեմատվում

Image result for confident people

Ինքնավստահ մարդիկ չեն մրցում այլ մարդկանց հետ։ Նրանք մրցում են այն մարդու հետ, որը երեկ էին։ Նրանք գիտեն, որ յուրաքանչյուր մարդ անհատականություն է, ու համեմատելը մարդկանց անիմաստ է։

Նրանք չեն սիրում հաճոյանալ մարդկանց

Ինքնավստահ մարդիկ չեն փորձում հաճոյանալ ամեն մարդու, ում հանդիպում են։ Նրանք տեղյակ են, որ ոչ բոլոր մարդիկ կարող են լավ հարաբերություններ ունենալ, ու դա կյանքի բնականոն ընթացքն է։ Նրանք կենտրոնանում են ոչ թե հարաբերությունների քանակի, այլ որակի վրա։

Նրանց հարկավոր չէ մշտական հավանություն

Image result for confident people

Ինքնավստահ մարդիկ կարիք չունեն որևէ մեկի, ով հավանություն կտա նրանց։ Նրանք գիտեն, որ կյանքն արդար չէ, ու ոչ միշտ է ամեն բան հարթ ընթանում։ Քանի որ հնարավոր չէ կառավարել ամեն բան կյանքում, նրանք կենտրոնանում են իրենց ուժերի վրա։

Նրանք չեն խուսափում կյանքի դառը ճշմարտությունից

Ինքնավստահ մարդիկ պատրաստ են ընդունել կյանքի բոլոր դժվարությունները։ Նրանք դառը ճշմարտությունը գերադասում են քաղցր ստից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել