Panorama.am-ը գրում է.

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարություն է տարածել Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թ.191 հիմնական դպրոցի շինարարակն վիճակի հետ կապված։

«ՀՀ Կառավարությունը մի կողմից քամուն է տալիս պետբյուջեն, մյուս կողմից՝ կրճատում աշխատատեղերը՝ բյուջեն լցնելու նպատակով: 

2015թ. պետբյուջեի «Կրթական օբյեկտների հիմնանորոգում»  ծախսային  ծրագրով նախատեսվել է  Երևանի  5  դպրոցների   հիմնանորոգում, որոնց թվում է  Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թ.191 հիմնական դպրոցը, որի կապալառու կազմակերպությունն է եղել «Կանժիլստրոյ»  ՍՊԸ-ն:  Հիմնանորոգումը սկսվել է 29.01.2015թ., հատկացվել է 321մլն621.հազ.  դրամ և 2016-2018թ.թ. ՀՀ կառավարության միջնաժամկետ  ծրագրով  նախատեսվել էր ավարտել 2016-ին: Արդեն 2017 թվականն ենք, սակայն դպրոցի վիճակը շատ տխուր է, որովհետև հիմնանորոգումը վաղուց  դադարեցվել է, շինարարները  կիսատ թողել գնացել են ու 2 տարի է չեն երևում դպրոցում: Մի մասնաշենքն   առանց տանիքի է ու  պատերը գաջել են առանց տանիքի, այսինքն  ներդրված գումարն արդեն   անձրևը  տարել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել