Հետևելով ՀՀ ներքաղաքական և, որ ավելի ցավալի է, հասարակական ընտրության հետ կապված գործընթացներին (մասնավորապես «Հայաստանի ձայնը»-ը նախագծի շրջանակներում տեղի ունեցած ճզճիմ քաշքշուքներին)՝ ցավով ուզում եմ փաստել, որ ընտրության ինստիտուտը Հայաստանում դեռ չի կայացել: Չի կայացել թե՛ ընտրողների, թե՛ ընտրությունը կազմակերպողների և հանձնաժողովների կամ ժյուրիի կազմի առումով: Բոլոր դեպքերում վերոնշյալ մարդիկ առաջնորդվում են անձնական ամբիցիաներով՝ չգիտակցելով իրենց վրա դրված մեծ պատասխանատվությունը, այն, որ նրանք ներկայացնում են ժողովրդին, ու եթե ստանձնել են տվյալ պարտականությունը, պետք է մի կողմ դնեն անձնական կարծիքն ու փորձեն հասանելի դարձնել ժողովրդի ձայնը:
Շատերիս կողմից մինչև վերջերս շատ հարգված Արտո Թունջբոյաջյանը (էնպես չի, որ հիմա չեմ հարգում, ուղղակի այն ժամանակվանը չէ) տաղանդավոր ու հիանալի ձայնային տվյալներով օժտված Մաշա Մնջոյանի ապագան տեսնում է ռեստորանում. աբսուրդի հասնող, կներեք բառիս համար, չուզողություն, որ ցուցաբերվում է նոր այս ոլորտ մտնող, միգուցե նաև համաշխարհային աստղի նկատմամբ: Հուսով եմ՝ Մաշան դրանից միայն կուժեղանա, ու կկրկնապատկի եռանդը` ապացուցելու, որ նրանք չարաչար սխալվում են: 
Ինչևէ, արդարությունը հաղթեց այս անգամ, ու ամեն մարդ կստանա իրեն արժանին:
Ես միայն հավատում եմ Մաշայի՝ առաջին ելույթի ժամանակ ունեցած հուզմունքիս ու համոզմունքիս, որ հենց նա էլ արժանի էր հաղթանակի:
Բրավո, Մաշա ջան: Ի դեմս ինձ դու ունես մի մոլի երկրպագու, ով հավատում է, որ դու միշտ փայլելու ես համաշխարհային երգարվեստի երկնակամարում:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել