Կառավարության ծրագրի մի առանձին հատված նվիրված է սննդի անվտանգությանը: Ծրագրի այդ հատվածում գերակշռում են «ներդնել, արդիականացնել, վերահսկել» բառերը: Իհարկե, լավ բառեր են, բայց ո՞վ պետք է այդ բառերին ու գործողություններին առհասարակ տեր լինի:

Դիլետանտնե՞րը, ովքեր իրենց «ախպերությունով» Սննդի անվտանգության պետական ծառայությունում են աշխատում: Այդ մարդիկ կարողանում են միայն պիտանելիության ժամկետ ստուգել, դա էլ այն դեպքում, եթե ինչ-որ մեկը բարձրաձայնել է խնդրի մասին: Քաղաքացիներն ու ՀԿ ոլորտն ավելի պրոֆեսիոնալ են զբաղվում սննդի անվտանգությամբ, քան դրա համար նախատեսված, պետական բյուջեից ֆինանսավորվող կառույցը:

Կառավարության ծրագրի այդ հատվածը կարող եք առհասարակ հեռացնել: Ի՞նչն արդիականացնես, դեռ չեն լուծվել առաջադրված նախորդ խնդիրները: Ի՞նչ ներդնես, եթե նախկինում ներդրվածից մարդիկ գլուխ չեն հանում, և ի վերջո ի՞նչը վերահսկեն, եթե չեն վերահսկում ոչինչ ու խնձորների մասին իմանում են ֆեյսբուքյան գրառումներից և ոչինչ չեն նախաձեռնում՝ բացի 1 կլիոգրամ խնձոր կտրատելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել