«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Վերջին դատավարությունները, որտեղ ամբաստանյալների աթոռներին նստած են հեղափոխա­կանները, ապստամբները կամ երկրի ներսում «ազգային-ազատագրական պայքար» մղողները, կամ պարզապես «լավ տղերքը», «հերոսները» և «նվիր­յալները», որոնց ամեն ինչ կարելի է (կարելի է տար­բեր ձևով անվանել նրանց), այդ դատավարություն­ներն առայժմ ըստ էության տապալվում են: Պատ­ճառները մի քանիսն են՝ 1.դրանք դատական դեպարտամենտի կողմից վատ են կազմակերպվում, 2. հեղափոխականների համակիրները «շուխուռ են անում», 3. Իրենք՝ հեղափոխականները, ամեն ինչ անում են, որպեսզի այդ դատավարությունները տա­պալվեն:
 
Առաջին երկու պատճառները, հուսով եմ, վաղ թե ուշ կվերանան: Մասնավորապես, դատավարու­թյունների կազմակերպիչները կհասկանան, որ փաստաբաններին խուզարկելն օրենքով արգելված է, և «տղայավարի» չեն պնդի հակառակը: Ի դեպ, լրագրողներին ապակու հետևում պահելը նույնպես լավ գաղափար չէ, որովհետև այնտեղից համարյա ոչինչ չի լսվում, և գործընկերներս ընդմիջումներին ստիպված են վազել դատավարության մասնակիցների հետևից և ճշտել, թե ով ինչ ասաց: Երկրպա­գուները նույնպես, հավանաբար, վաղ թե ուշ կհաս­կանան, որ դատավարությունը ռոք-համերգ կամ հանրահավաք չէ:
Երրորդ հարցն ավելի սկզբունքային է: Ես կամ ճա­նաչում եմ ՀՀ դատարանի՝ որպես ինստիտուտ, իրավասությունները, կամ չեմ ճանաչում: Եթե չեմ ճանաչում, ապա դատավարությանը որևէ ձևով մասնակցելն անիմաստ է: Դա նշանակում է չընդու­նել նաև պետության իրավասությունը, ապրել «լավ տղա պանյատներով», որի համար Քրեական օրենսգիրքը և մնացած օրենքները «զրո» են: Բայց դա հենց այն դիրքորոշումն է, որը որդեգրել է իշխանու­թյան ներկայացուցիչների մեծ մասը վերջին 26 տարվա ընթացքում:
 
Հեղափոխական և իշխանա­կան ծայրահեղությունները, ինչպես բոլոր մնացած ծայրահեղությունները, մոտենում են իրար. «Ես էս ազգի հմար էնքան բան եմ արել, որ կարամ մի 2- 3 հոգու էլ գյուլլեմ»: Կամ՝ «մի 2-3 բան էլ գողանամ»:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել