«Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկիից հետաքրքրվեցինք, թե վերջին տարիներին որքան գումար է հատկացրել ԵՄ-ն անկախ մամուլին աջակցելու նպատակով, և արդյոք արդարացել են նրա ակնկալիքները:
«Ես հիմա չունեմ կոնկրետ թիվը, թե որքան օժանդակություն է ուղղել Եվրամիությունը Հայաստանում անկախ լրագրությանը: Կան տարբեր ծրագրեր, որոնք իրականացվում են տարբեր գործակալությունների կողմից: Մենք տեղական մակարդակում չունենք որևէ ֆինանսական աջակցության ծրագիր՝ ուղղված ԶԼՄ-ներին: Մենք ունենք որոշակի գումար մեր բյուջեում՝ աջակցելու որոշակի լրագրողական գործունեություն: Այս պահին, սակայն, Հայաստանի համար մենք չենք իրականացնում ծրագրեր: Այնուամենայնիվ, կան ծրագրեր, որոնք իրականացվում են Արևելյան գործընկերության ծրագրի ներքո, և վերջերս որոշ անկախ ԶԼՄ-ներ շահել են նոր դրամաշնորհներ: Տեղյակ եմ մի շատ լուրջ դրամաշնորհի մասին, որը շահել է «ԳԱԼՍ TV»-ի լրագրողը: Կան մեդիա ծրագրեր, որոնք ֆինանսավորվում են եվրոպական դրամաշնորհների «Հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակներում: Գիտեմ, որ մի շարք անկախ հայաստանյան ԶԼՄ-ներ դրանից օգտվել են: Ընդհանուր առմամբ՝ այն, ինչ փորձում ենք անել, շատ շոշափելի է: Կարծում եմ, որ ԶԼՄ-ների անկախության հարցը Հայաստանում շատ լուրջ է, շուկան շատ դաժան է: Հայաստանն այն երկրներից է, որտեղ շուկան շատ դժվարացնում է ԶԼՄ-ների աշխատանքը, որոնք ձգտում են անկախության: Մենք տեղյակ ենք այդ մասին, բայց հավատում ենք, որ Հայաստանի ԶԼՄ-ների միջավայրը հարուստ և բազմազան է: Եվ այդ բազմազանությունը պետք է խթանել, որովհետև այն դրական է Հայաստանի ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների չափորոշիչների համար»,- ասաց Պյոտր Սվիտալսկին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: