«Մեր տեղեկություններով` ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանին այդ պաշտոնում փոխարինելու է նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանը:
 
Համացանցում  նախկին պատգամավորի մասին հրապարակումներ կան իր բիզնես-գործընկերոջը՝ Պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, գիտությունների թեկնածու Արտակ Ղուկասյանին առևանգելու, ծեծի ենթարկելու և թալանելու մեջ: Մկրտչյանը հերքել է  իր մասնակցությունն այդ դեպքին, իսկ Ղուկասյանի հարազատները կրկին պնդել են:
 
Նշենք նաև, որ կրթության և գիտության ապագա փոխնախարարն իր հարցազրույցներից մեկում, խոսելով «Բարեպաշտ» հիմնադրամի մասին, ասել է. «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը կազմավորվել է 2006թ.՝ գործարար Բարսեղ Բեգլարյանի և (ԿԳ նախարարի տեղակալ-խմբ.) Մանուկ Մկրտչյանի մտահղացմամբ՝ նպատակ ունենալով ստեղծել այնպիսի կազմակերպություն, որը կնպաստի հայության հարատևմանը»:
 
Վահրամ Մկրտչյանը ՀՀԿ անդամ է, մինչ այդ եղել է ԱԺՄ կուսակցության անդամ, հետո` ՀԺԱՄ-ի:
 
Ապագա նշանակման առնչությամբ նրա մեկնաբանությունը ստանալ մեզ չհաջողվեց: Վահրամ Մկրտչյանը սկզբում, պատասխանելով մեր հեռախոսազանգին, ասաց, որ հոգեհանգստի է, առաջարկեց կապ հաստատել ավելի ուշ: Հետո, սակայն, չպատասխանեց հեռախոսազանգին»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել