«Սեպտեմբերին Փաստաբան­ների պալատում սպասվում են նախագահի ընտրություններ: Դատելով փետրվարին կայացած ՓՊ խորհրդի ընտրություններից՝ այս անգամ ևս թեժ մրցակցու­թյուն և լարվածություն կլինի ՓՊ ներկա նա­խագահ Արա Զոհրաբյանի և նախկին նախա­գահ Ռուբեն Սահակյանի թիմերի միջև: Արա Զոհրաբյանը կառաջադրի իր թեկնածությունը, իսկ թե ով կլինի նրա մրցակիցը, դեռ հայտնի չէ: Օրերս մեր թղթակիցը զանգահարել էր Ռուբեն Սահակյանին՝ պարզելու, թե արդյոք առաջա­դրվելո՞ւ է ՓՊ նախագահի ընտրություններում, սակայն նա հայտարարել էր. ««Հրապարակին» ոչինչ չեմ ասում, ես գիտեմ, թե ում պատվերն եք կատարում»: Հիշեցինք, որ պատվեր կատարելը փաստաբանական որոշ շրջանակներում շատ նորմալ գործառույթ է համարվում, և չվիրավոր­վեցինք Ռ. Սահակյանի հայտարարությունից: ՓՊ շրջանակներում քննարկվում է, որ եթե ան­գամ Ռուբեն Սահակյանը չառաջադրվի, ապա նրա թիմից որևէ մեկը կմասնակցի, գուցե Լուսի­նե Սահակյանը, քանի որ թեկնածություն առա­ջադրելու համար առնվազն 10 տարվա փաստա­բանական ստաժ է պետք, որը ոչ բոլորն ունեն: Նշենք, որ ՓՊ նախագահին ընտրում է փաստա­բանների ընդհանուր ժողովը՝ փակ քվեարկու­թյամբ: Ընտրվում է առավելագույն ձայներ ստացած թեկնածուն՝ 4 տարի ժամկետով»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել