Shamshyan.com֊ը գրում է․

Երեկ՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:15-ի սահմաններում Գարեգին Հովսեփյան փողոցում՝ Հանրային հեռուստընկերության մոտ, Mercedes մակնիշի 34 PQ 349 համարանիշի ավտոմեքնան բախվել է էլեկտրասյանն ու պատին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ, սակայն նրանցից մեկը ճանապարհին մահացել է:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի, 4-րդ դասակի աշխատակիցները:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարաները՝ 2 մարտական հաշվարկով:

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների հետ համատեղ վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից, հոսանքազրկել այն, փակել գազի բալոնի փականը:

Տեղում օպերատիվորեն աշխատել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները, ովքեր առաջին անհրաժեշության օգնություն են ցուցաբերել վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի, Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը և վիրավորները հարազատներ են: Մահացածը եղել է պապին, վիրավորներն էլ նրա տղան ու թոռը:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել