Newmag-ը գրում է.
Հունիսյան գնդակոծություններից ավելի շատ Բաղանիսն է տուժել: Մինչև օրս սահմանամերձ համայնքում խոսում են Բեգլարյանների տան գնդակոծության մասին: Ադրբեջանական դիրքերից արձակած փամփուշտներից մեկը կոտրել էր փոքրիկ Թաթուլի սենյակի փատուհանն ու ներս մտել: Թաթուլը հենց այդ սենյակում է քնում: «Փամփուշտը ծակել էր պատուհանը ու մտել վարագույրի մեջ, տաքությունից վարագույրը կոլոլվել է», պատմում է Թաթուլի հայրը:
Բեգլարյանների տնամերձ հողամասում սաղարթախիտ ծառերն են փակում հակառակորդի տեսադաշտը` թե չէ վնասները ավելի շատ կլինեին: Սեդա Բեգլարյանը տան վրա կրակած փամփուշտներից մեկն է ցույց տալիս: Մի քանի փամփուշտ էլ` Բեգլարյանի տան ավտոտնակի տանիքն է ծակել ու ներս սողոսկել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել