Newmag-ը գրում է.
 Երբ Ֆեյսբուքը նորույթ է ուզում փորձարկել, առաջինը  CNN են զանգում: Այն սոցցանցի առանցքային գործընկերն էր, երբ 2014-ին Ֆեյսբուքը ներկայացնում էր նորությունների ընթերցման «Paper» հավելվածը: Դրանից շատ չանցած, երբ Ֆեյսբուքը փակեց «Փեյփրը», այն փոխակերպելով արագ ներբեռնվող «Վայրկենական հոդվածներ» («Instant Articles») կոչվող «Նյուզ Ֆիդ» պատմությունների, CNN-ը կրկին ներկա էր: Անցած տարի, երբ Ֆեյսբուքը կենտրոնացավ «Լայվ վիդեո» հոսթինգի վրա, CNN-ն այն քչերից էր, որին պայմանական գումար վճարեց, օրինակ՝  Էմփայր Սթեյթ Բիլդինգից ընտրության արդյունքների վերաբերյալ տեսանյութեր անելու համար:

Այդուհանդերձ, մեդիայի հետ հարաբերություններում լարվածությունն աճում է: Հրատարակիչ-հեռարձակողների հետ (օրինակ՝ CNN) իր վերջին ներկայացմանը Ֆեյսբուքը հասկացնել տվեց, որ նրանց գործն է ապահովել լավ որակի, մոնտաժված վիդեոներ, որպեսզի Ցուկերբերգի ընկերությունը մրցի YouTube-ի հետ: Փոխարենը մեդիաընկերությունները կկիսեն տեսնայութերում հայտնված գովազդից եկող եկամուտը: Ֆեյսբուքն էլ կվերահսկի գովազդի ամբողջ վաճառքը:

CNN-ի և մյուսների համար ավելի դժվար է դառնում սա ընկալել որպես փոխշահավետ համաձայնություն: CNN-ի գլխավոր մենեջեր Էնդրյու Մորսն ասում է. «Ֆեյսբուքն իր շահերից է խոսում: Այդ փորձարկումները նրանց համար են, իսկ մեդիա ընկերությունների համար, որոնք ցանկանում են գործակցել ավելի հստակ պարտավորություններով ընկերությունների հետ, սա մի տեսակ ցնցման է նման»: Մորսն ասում է՝ ֆինանսական փոխհատուցումը, որ առաջարկում է Ֆեյսբուքը, բավարար չէ, որպեսզի համոզի սոցցանցի հետ երկարաժամկետ ու անմիջական գործակցության գնալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել