Tert.am-ը գրում է.
Կառավարության՝ երեկ Ազգային ժողով ուղարկած ծրագրում կա այսպիսի դրույթ. «Մինչև 2017 թվականի ավարտը սկզբունքորեն վերանայել բազմաբնակարան շենքի կառավարման հետ կապված՝ համատիրությունները կարգավորող օրենսդրական դաշտը՝ հստակեցնելով դրանից բխող գործառույթները»:

Ի պատասխան հարցի՝ թե այս դրույթը նշանակո՞ւմ է արդյոք, որ կառավարությունը պատրաստվում է վերացնել նախկին «ժեկ»-երի դերը կատարող համատիրությունները, ինչի հրապարակային կոչեր ժամանակ առ ժամանակ եղել են, (մասնավորապես, որ դրանք բնակիչների կենցաղային-կոմունալ խնդիրներ չեն լուծում, բացի ընտրական գործընթացներին ակտիվ ներգրավված լինելուց ), ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Tert. am –ի հետ զրույցում ասաց. «Ոչ թե վերացնել, այլ փորձում ենք կայացնել համատիրությունները»:

ՏԿԶ նախարարը չթաքցրեց, որ համատիրությունները ցածր էֆեկտիվություն ունեն. «Այսօրվա վիճակում համատիրությունները՝ բացառությամբ մի քանիսի, ունեն շատ ցածր արդյունավետություն: Դրա համար պետք է մշակվի համատիրությունների զարգացման նոր կոնցեպտ: Մենք պետք է վերցնենք դրսի լավագույն օրինակները»:

Դավիթ Լոքյանը նշեց, որ խնդրի հասցեատերը դեռևս իրենք չեն, այլ Քաղաքաշինության կոմիտեն:
Հարցի շուրջ խոսեցինք նաև Քրիստոնյա ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի հետ. վերջինս նշեց, որ գտնում է, որ համայնատիրությունների մասին օրենքը բավականին թերի է, չի ապահովում լիարժեք հիմքեր, որ համայնատիրություններն իսկապես կայանան  և կարողանան շենքը պահպանել:

Նա նշեց, որ համայնատիրությունների համար լիարժեք ֆինանսական աղբյուրներ՝ բացի բնակչության վճարներից, նախատեսված չեն, թեև ի սկզբանե դա հնարավոր էր լուծել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել