6 ամենասարսափելի բաները, որոնք պետք չէ անել տղամարդու ներկայությամբ:

1. Պզուկներ և սև կետեր

Ձեռքերը դեմքին չմոտեցնեք 8:00-20:00-ին: Դժվար թե ամեն ժամ լվացվեք, իսկ ձեր ձեռքերը ստերիլ մաքուր լինեն:

Ձեր մաշկով լոգարանում զբաղվեք՝ նախապես դուռը փակելով: Սկսեք ձեր կողակցի գալուց 3 ժամ առաջ, այդ ընթացքում կարմրությունը կնվազի: Ավելի լավ է՝ կոսմետելոգի այցելեք:

2. Ատամների մաքրում

Իրականում ատամի խոզանակը ձեռքին և փրփուրով լի բերանով կինը հակավիագրա է:

Եթե ուզում եք առավոտյան համբույր ստանալ, լոգարան վազեք, մինչ ձեր սիրելին քնած է:

3. Սպա տանը

Կարծում եք՝ ձեր զուգընկերոջը դո՞ւր է գալիս ձեր գլխի փաթաթանը: Կամ այն տհաճ զանգվածը, որ քսում եք ձեր այտերին: Այդպիսի պատկերը երկար ժամանակ տպավորվում է տղամարդու հիշողության մեջ:

Ժամանակն այնպես բաշխեք, որ ձեր սիրելին տանը չլինի: Կամ փակվեք լոգարանում:

Image result

4. Դիմահարդարում

Մինչ տղամարդը հետևում է՝ դուք ինչպես եք սովորական կնոջից արքայադստեր վերածվում, նրա ուղեղում միտք է առաջանում, որ դուք միայն դիմահարդարումով եք գեղեցիկ:

Պարզապես «լոգանք ընդունելու» գնացեք:

5. Շոփինգ

Մինչ դուք երկար ժամանակ որևէ իր եք ընտրում, չեք նկատում՝ որքան է տառապում ձեր զուգընկերը:

Խնայեք նրա նյարդերը: Ինչո՞ւ նա իմանա զուգագուլպայի իրական գինը: Մայրիկի կամ ընկերուհու հետ գնացեք շոփինգի:

6. Հեռախոսային խոսակցություններ

Նախկին գործընկերուհու հետ հաստատ շատ բան կունենաք հիշելու, քննարկելու, թե ինչպես մյուս գործընկերուհին անհաջող ամուսնացավ, ինչպես ճիշտ շուգարինգ անել, մազերն ինչպես արագ երկարացնել…

Այդպիսի խոսակցություններ լսելով՝ տղամարդը կեզրակացնի, որ «նրանք բոլորը բամբասողներ և հիմարներ են»:

Խոսեք 15 րոպեից ոչ ավել, ամենակարևորի մասին:

Image result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել