Բարեկամներ, համաձայն եմ, որ չարժի բոլոր գրութիւններին արձագանքել, բայց հիմա հեռավոր ափերում, երբ յայտնի պատճառով անքնութիւնը թոյլ չի տալիս լուրջ գործերով զբաղուել, որոշեցի ձեզ հետ լինել։ Թէ չէ յիշում եք, որ համացանցում ժամանակ կորցնելու սիրահար չեմ։ Աջ ձեռքիս միայն մի մատն եմ կարողանում օգտագործել ցաւազրկողների բուռն աջակցութեամբ, բայց դրանից էլ շատ գոհ եմ։ Վաղուանից կսկսեն լուրջ ուսումնասիրութիւներն, ու յուսամ, նաեւ որոշակի բուժումները։ Շատ զգուշաւոր են (կասէի՝ դանդաղկոտ), բայց իրենք են գործի տէրը։ Ինձ մնում է ենթարկուել։ Շնորհաւորում եմ բոլորիդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել