2017 թվականի հունվար-մայիս ամիսներին տնտեսության որոշ ճյուղերում արձանագրվել է որոշակի առաջընթաց:

Մասնավորապես՝ ծառայությունների ծավալն աճել է 11 տոկոսով: Ցուցանիշի հաշվարկի մեջ ներառված չէ առևտուրը:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը դրամական արտահայտմամբ կազմել է 176 մլրդ 630,5 մլն դրամ:

Դրանից զատ դրական արդյունք է գրանցվել առևտրի շրջանառության ուղղությամբ: Ծավալները հասցնելով 894 մլրդ 484,6 մլն դրամի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 12.8 տոկոս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել